Ամերիաբանկի կողմից կազմակերպվող «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթը թևակոխում է երկրորդ փուլ:
Հիշեցնենք, որ մրցույթի շրջանակում ուսանողները պետք է ներկայացնեին փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան մրցանակ Ամերիաբանկի կողմից:
Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով:
Առաջին փուլում նախագծի ժյուրին արդեն ծանոթացել է դիմումներին և քվեարկել յուրաքանչյուրի համար: 2-րդ փուլ են անցնել առավելագույն միավոր ստացած 10 նախագծերը:
Երկրորդ փուլ անցած հաղթող թիմերի կոդերն են`
- Թիմ 1
- Թիմ 2
- Թիմ 3
- Թիմ 4
- Թիմ 7
- Թիմ 9
- Թիմ 13
- Թիմ 14
- Թիմ 15
- Թիմ 19
Երկրորդ փուլ անցած խմբերը մինչև 2022թ. ապրիլի 14-ը պետք է ներկայացնեն իրենց նախագիծը մինչև 10 րոպեանոց ելույթով (բանավոր և պրեզենտացիայի միջոցով) Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում, որից հետո ժյուրիի փակ քվեարկության հիման վրա վերոնշյալ նախագծերից/հայտերից մրցութային հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ կընտրվի մրցույթի հաղթողը:
Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի:
Ուշադրություն. գնահատումն իրականացվելու է Մրցութային հանձնաժողովի անդամների կողմից նրանց անձնական համոզմունքով։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2022թ. ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, և կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի (առանց հարկերի և այլ վճարների):
Լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան 100.000 դրամ պարգևավճար (առանց հարկերի և այլ վճարների):
Մրցույթի մասնակցությունն անվճար է։