Հայտարարություն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ

Հարգելիˊ հաճախորդ, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։

Համաձայն օրենքի` առևտրի և սպասարկման բոլոր կետերը (հետագայում ԱՍԿ), բացառությամբ կրպակների, հաճախորդի ցանկությամբ պարտավոր են ապահովել վճարային քարտերի միջոցով վճարումների ընդունման հնարավորությունը։

ՀՀ տարածքում գործունեություն ծավալող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առևտրային բանկերը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա հանձն են առել և նախաձեռնել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ ԱՍԿ-երին պատկանող ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։

Առևտրի և սպասարկման կետերի կողմից Pos ծառայության ակտիվացման դիմումների առցանց ընդունումը շուտով հասանելի կլինի Պետական եկամուտների կոմիտեի/այսուհետ՝ ՊԵԿ/ «File Online» համակարգի համապատասխան տիրույթում, որի վերաբերյալ ԱՍԿ-երը ՊԵԿ-ից կստանան համապատասխան ծանուցում:  

Հավելենք, որ ՊԵԿ-ը տարածել է հայտարարություն օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ:

Սակագները ներկայացված են ստորև աղյուսակներում.

 

Միջնորդավճարի չափը (ներառյալ հարկերը)` անկանխիկ գործարքի գումարից

ArCA քարտեր

1.00%

ԱրՔա անդամ բանկերի
Visa, MasterCard քարտեր

1.80%

Ոչ ԱրՔա անդամ բանկերի
VISA, MasterCard քարտեր, MIR քարտեր

2.50%

 

ք.Երևան

ՀՀ մարզային
քաղաք

ՀՀ գյուղ

Նվազագույն ամսական  վճար[i]  (ՀՀ դրամ, ներառյալ հարկերը)

4,600

2,950

1,000

[1][i] Կիրառելի է այն դեպքում, երբ միջնորդավճարների ամսական հանրագումարը փոքր է նվազագույն ամսական վճարի չափից, որի պարագայում գանձվում է նվազագույն ամսական վճարի և միջնորդավճարների ամսական հանրագումարի տարբերության չափով: Նվազագույն ամսական վճարը կիրառվում է կազմակերպության համար ակտիվացված յուրաքանչյուր  ՀԴՄ-ի համար: