image

Հայտարարություն

Հարգելի´ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ սկսած ս.թ. փետրվարի 7-ից, պայմանավորված հանրապետությունում համավարակի տարածման բարձր տեմպով, «Արշակունյաց Պլյուս» և «Երիտասարդական» մասնաճյուղերը չեն գործելու:

«Արշակունյաց պլյուս» մասնաճյուղում գործարքներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել նույն հասցեում գտնվող «Արշակունյաց մասնաճյուղ» (աշխատանքային ժամեր` 10:30-21:15)։
«Երիտասարդական» մասնաճյուղում գործարքներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել մասնաճյուղի մոտակայքում գտնվող «Մոսկովյան» և «Սայաթ- Նովա» մասնաճյուղներ (աշխատանքային ժամեր` 9:30-17:00) և «Մաշտոց» մասնաճյուղ (աշխատանքային ժամեր` 10:30-21:15)։
Մասնաճյուղերի վերաբացման դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ:
Ամերիաբանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
Ձեր Ամերիաբանկ