Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան յուրաքանչյուր տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։ Այս տարի, հիմնվելով 2021-ի ընթացքում ցուցաբերած ակտիվության և գործունեության վրա, երկու ընկերությունները միասին առաջադրել են 21 անվանակարգ։
Օգոստոսի 30-ին կայացած «AMX մրցանակաբաշխություն 2022»-ում Ամերիաբանկն արժանացել է միանգամից 4 մրցանակի:
AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր-մրցանակակիրներն են՝
1. Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
2. Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով - «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ
3. Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով - «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ
4. Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով - «ՅՈւՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
5. Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
6. Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում - «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
7. Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում - «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
8. Պետական պարտատոմսերի լավագույն շուկա ստեղծող - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
9. Կորպորատիվ արժեթղթերի լավագույն շուկա ստեղծող - «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
10. Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Պետական պարտատոմսերի շուկայում - «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
11. Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Կորպորատիվ արժեթղթերի շուկայում - «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
12. Բորսայի լավագույն անդամ՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix) - «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
13. Բորսայի լավագույն նորարար անդամ - «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ
14. Լավագույն գործընկեր՝ առևտրի մասնակից - Դիանա Շաքարյան, «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ
AMX-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության մրցանակակիրներն են՝
15. Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու - «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
16. Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
17. Դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-ռեեստրավար - «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
18. Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ - «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
19. Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ - «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
20. Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից - Սիրանուշ Հարությունյան, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
21. Հատուկ մրցանակ - «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
Մանրամասները` հղումով: