Մեր նորությունները | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
Հանգստյան օրերի աշխատանքային գրաֆիկ

Հանգստյան օրերի աշխատանքային գրաֆիկ

տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 28-ին և 29-ին «Սայաթ-Նովա» մասնաճյուղը (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք) սպասարկում կիրականացնի ժամը 10:00-15:30: Հանգստյան բոլոր օրերին կարող եք օգտվել նաև ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Քոչար», «Նոր Նորք» և «Դալմա» մասնաճյուղերից:

Ավելին
Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու արտոնյալ պայմանները երկարաձգվել են

Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու արտոնյալ պայմանները երկարաձգվել են

2020 թ. մարտի 13-ից մինչև 2021թ. մայիսի 31-ը մեր հաճախորդները հնարավորություն ունեին օգտվելու Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից արտոնյալ պայմաններով։ Սիրով տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմանները գործելու են մինչև 2021թ. օգոստոսի 31-ը ներառյալ՝ հնարավորություն ընձեռելով ձեզ բանկ այցելելու փոխարեն նախըտրություն տալ առցանց ծառայություններին։

Ավելին

Հարցազրույց Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերի հետ

Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերն իր հարցազրույցում խոսում է OeEB-ի առաքելության, զարգացող երկրներում համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի, Ամերիաբանկի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին:

Ավելին

Հարցազրույց Հուիբ-Յան դը Ռույթերի հետ

Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դը Ռույթերը իր հարցազրույցում խոսում է համավարակի ընթացքում առաջացած տնտեսական դժվարությունների, դրանք հաղթահարման ուղիների, ՀՀ բանկային համակարգի, ինչպես նաև FMO-ի և Ամերիաբանկի հաջողված համագործակցության մասին:

Ավելին
YandexTaxi-ի հատուկ առաջարկը շարունակվում է

YandexTaxi-ի հատուկ առաջարկը շարունակվում է

Mastercard-ի քարտապանները, մինչև մայիսի 31-ը ներառյալ օգտվելով Yandex Go-ից և վճարելով Ամերիաբանկի Mastercard-ով, շարունակում են ստանալ հատուկ զեղչեր: • 20% զեղչ՝ Mastercard Platinum • 10% զեղչ՝ Maestro, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard Business քարտերի համար: Զեղչը կտրամադրվի ավտոմատ, առանց Ձեր կողմից որևէ գործողություն կատարելու անհրաժեշտության։ Նշենք, որ վերոնշյալ ծառայությունից կանխիկ վճարման եղանակով օգտվելու դեպքում զեղչի առաջարկը չի գործում։

Ավելին
Ամբերդ հյուրանոցի գարնանային զեղչերը շարունակվում են

Ամբերդ հյուրանոցի գարնանային զեղչերը շարունակվում են

Մենք շարունակում ենք բացահայտել Հայաստանը: Մինչև մայիսի 31-ը ներառյալ Ամերիաբանկի քարտապանները կարող են Ամբերդ հյուրանոցում ամրագրել սենյակներ 35% զեղչով և օգտվել պանդոկից 15% զեղչով:

Ավելին
Visa Direct փոխանցումներ

Visa Direct փոխանցումներ

Ստացի՛ր քարտից քարտ Visa Direct փոխանցումներ ավելի շահավետ պայմաններով: Քո Visa քարտին ցանկացած Visa քարտից ստացի՛ր գումար արտասահմանից և ստացի՛ր քեշբեք 1000 ՀՀ դրամ:  Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում:  Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը ներառյալ: 

Ավելին

Թարմացված է առ 03.05.2022 23:09