Հարգելի´ հաճախորդներ, ինչպես գիտեք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և Բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում էր կայացրել ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող իր բոլոր հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն:
Հարգելի հաճախորդներ, այսօր ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ Ամերիաբանկի և YerevanRide-ի համատեղ արշավի եզրափակիչ գովազդային վիճակախաղը, որի արդյունքում հայտնի դարձան երեք հաղթողները։ Հաջողակ թվերն են՝ 377, 486, 691։ Արշավի հաղթող երեք մասնակիցները ստացան Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:
Հարգելի´ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ կատարվել են փոփոխություններ ««ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ» և ««ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ Իրավաբանական անձանց (անհատ ձեռներեցներին) բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ» փաստաթղթերում, որոնք ուժի մեջ կմտնեն 20․05․2020թ․-ից։
Թարմացված է առ 03.05.2022 23:09