Ստացի՛ր քարտից քարտ Visa Direct փոխանցումներ ավելի շահավետ պայմաններով: Քո Visa քարտին ցանկացած Visa քարտից ստացի՛ր գումար արտասահմանից և ստացի՛ր քեշբեք 1000 ՀՀ դրամ: Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում: Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը ներառյալ:
Ավելին
Մենք շարունակում ենք բացահայտել Հայաստանը: Մինչև մայիսի 31-ը ներառյալ Ամերիաբանկի քարտապանները կարող են Ամբերդ հյուրանոցում ամրագրել սենյակներ 35% զեղչով և օգտվել պանդոկից 15% զեղչով:
Ավելին
2021 թվականի մայիսի 3-ից մինչև 2021 թվականի հուլիսի 9-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
Ավելին
Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 1-ին, պայմանավորված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հանգամանքով, Սայաթ-Նովա մասնաճյուղը չի գործելու: Բանկի մասնաճյուղերում գործարքներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել ոչ աշխատանքային օրերին և երկարացված աշխատանքային գրաֆիկով գործող մեր այլ մասնաճյուղեր:
Ավելին
2021 թվականի ապրիլի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի (այսուհետ՝ Պարտատոմսեր) թողարկման և տեղաբաշխման վերջնական պայմաններում (այսուհետ` Վերջնական պայմաններ) տեղի է ունեցել փոփոխություն. տեղաբաշխման ավարտի օրը սահմանվել է ս.թ. ապրիլի 30-ը, նախկինում սահմանված ս.թ. հունիսի 22-ի փոխարեն: Թողարկման և տեղաբաշխման մյուս բոլոր պայմանները մնացել են անփոփոխ.
Ավելին
Սիրելի' հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 29-ին` ժամը 00։00-ից 2։00 ընթացքում, կատարվելու են ցանցային սարքավորումների ծրագրային արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում Ամերիաբանկի բոլոր ծառայությունները` բացառությամբ ԱԳՄ-ների և մուտքային/ելքային զանգերի, անհասանելի կլինեն։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Ավելին