Հայաստան, Երևան (07 մայիսի, 2018թ.). Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով: Սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է: ԱԶԲ-ն նաև հաստատել է Ամերիաբանկին մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը:
Ավելին
Եվրասիական զարգացման բանկը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր 4 տարի ժամկետով: Այն հնարավորություն կտա Հայաստանին խթանել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:
Ավելին
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից 2018 թ. մայիսի 01-ին իրականացվել է AMAMRBB24ER7 պարտատոմսերի հինգերորդ արժեկտրոնի վճարումը:
Ավելին
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից 2018 թ. մայիսի 01-ին իրականացվել է AMAMRBB22ER1 պարտատոմսերի վեցերորդ արժեկտրոնի վճարումը:
Ավելին
Հաշվի առնելով Բանկ այցելելու ներկայիս դժվարությունները՝ ս.թ. մայիսի 2-ից մինչև մայիսի 11-ը վարկերի մարման ժամանակացույցով նախատեսված վճարումները կարող եք կատարել մինչև ս.թ. մայիսի 11-ը ներառյալ: Վարկերի մարման սկզբանական ժամանակացույցից վերոնշյալ շեղումները չեն համարվի պայմանագրային պարտավորությունների խախտում և որևէ տուժանք չի կիրառվի:
Ավելին
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին գործելու են միայն «Ամերիաբանկ» ՓԲԸ «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Երիտասարդական» և «Քոչար» մասնաճյուղերը, իսկ կոնտակտային կենտրոնը գործելու է ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-16:00, ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-16:00:
Ավելին