Վաղաժամկետ մարումների կրեդիտավորման ծախսերի վերադարձ սպառողական վարկերի գծով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Սպտ

Վաղաժամկետ մարումների կրեդիտավորման ծախսերի վերադարձ սպառողական վարկերի գծով

Հարգելիˊ հաճախորդ, Եթե Դուք սպառողական վարկերի (այդ թվում ` ապառիկ ֆինանսավորման) վաղաժամկետ մարումներ եք իրականացրել 16.08.2019թ.-ից հետո, ապա Ամերիաբանկն իրականացնում է վաղաժամկետ մարման արդյունքում վերահաշվարկված գումարների վերադարձ այդ վարկերի գծով:

Գումարների վերադարձը կատարվելու է երկու եղանակով.

  • Եթե ունեք հաշվեհամար Ամերիաբանկում, վերահաշվարկված գումարը կմուտքագրվի Ձեր բանկային հաշվին մինչև տարեվերջ` 31.12.2021թ
  • Եթե Ամերիաբանկում չունեք հաշվեհամար, ապա վերահաշվարկված գումարը հասանելի կլինի սկսած 08.01.2022թ.-ից, որի նպատակով  խնդրում ենք նշված ժամկետից հետո անձը հաստատող փաստաթղթով դիմել Բանկի որևէ մասնաճյուղ: 

Գումարների վերադարձման կարգի վերաբերյալ հավելյալ մանրամասները կամ թարմացումները ըստ անհրաժեշտության կներկայացնենք լրացուցիչ հրապարակումներով: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: