01Սպտ
Վաղաժամկետ մարումների կրեդիտավորման ծախսերի վերադարձ սպառողական վարկերի գծով
Հարգելիˊ հաճախորդ, Եթե Դուք սպառողական վարկերի (այդ թվում ` ապառիկ ֆինանսավորման) վաղաժամկետ մարումներ եք իրականացրել 16.08.2019թ.-ից հետո, ապա Ամերիաբանկն իրականացնում է վաղաժամկետ մարման արդյունքում վերահաշվարկված գումարների վերադարձ այդ վարկերի գծով:
Գումարների վերադարձը կատարվելու է երկու եղանակով.
- Եթե ունեք հաշվեհամար Ամերիաբանկում, վերահաշվարկված գումարը կմուտքագրվի Ձեր բանկային հաշվին մինչև տարեվերջ` 31.12.2021թ:
- Եթե Ամերիաբանկում չունեք հաշվեհամար, ապա վերահաշվարկված գումարը հասանելի կլինի սկսած 08.01.2022թ.-ից, որի նպատակով խնդրում ենք նշված ժամկետից հետո անձը հաստատող փաստաթղթով դիմել Բանկի որևէ մասնաճյուղ:
Գումարների վերադարձման կարգի վերաբերյալ հավելյալ մանրամասները կամ թարմացումները ըստ անհրաժեշտության կներկայացնենք լրացուցիչ հրապարակումներով: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: