21Հկտ
Անգրավ սպառողական վարկերի վերաֆինանսավորում Ամերիաբանկում շահավետ պայմաններով
Ամերիաբանկը մեկնարկել է գույքով չապահովված սպառողական վարկերի վերաֆինանսավորման նոր արշավ։ Առաջարկը հնարավորություն է տալիս այլ ֆինանսական կազմակերպություններում առկա վարկերը տեղափոխելու Ամերիաբանկ՝ առանց տրամադրման վճարի և վարկունակության ցուցանիշների հաշվարկի։
Արշավի շրջանակում գործում են հետևյալ հիմնական պայմանները.
- Վարկի ժամկետ՝ մինչև 60 ամիս
- Արժույթ՝ ՀՀ դրամ
- Նվազագույն գումար՝ 300,000 ՀՀ դրամ
Առնվազն մեկ անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալու կամ գրանցված եկամուտ ունենալու դեպքում․
- Անվանական տոկոսադրույք՝ 16% (փաստացի տոկոսադրույք՝ 17.22%)
- Առավելագույն գումար՝ մինչև 6,000,000 ՀՀ դրամ (վերաֆինանսավորվող վարկերի մնացորդ + մինչև 20% հավելյալ գումար)
Առնվազն մեկ անշարժ գույքի սեփականատեր չհանդիսանալու և գրանցված եկամուտ չունենալու դեպքում.
- Տոկոսադրույք՝ 16.5% ֆիքսված (փաստացի տոկոսադրույք՝ 17.79%)
- Առավելագույն գումար՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ (վերաֆինանսավորվող վարկերի մնացորդ + մինչև 10% հավելյալ գումար)
Վարկի տրամադրման վճար՝ չի սահմանվում։
Արշավին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի տրամադրման օրվա դրությամբ 21-63 տարեկան է։
Վերաֆինանսավորման ենթակա չեն Ամերիաբանկում գործող վարկերը, ոսկու գրավով վարկերը, ինչպես նաև վերականգնվող վարկային գծերն ու օվերդրաֆտները։
Արշավը գործում է 2026 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010)(012)561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ: