You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Խնայողական հաշվի պայմանների փոփոխություն - Նորություններ | Ամերիաբանկ
11Սպտ

Խնայողական հաշվի պայմանների փոփոխություն

Տեղեկացնում ենք, որ փոփոխվելու են խնայողական հաշիվների տարեկան անվանական տոկոսադրույքները՝

  • 2026թ․ հոկտեմբերի 1-ից ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլիով գործող խնայողական հաշիվների նկատմամբ կկիրառվի 0.01% տարեկան անվանական տոկոսադրույք*՝ համապատասխանաբար գործող 0.5%, 0.1% և 1% տոկոսադրույքների փոխարեն։
  • Խնայողական հաշվի մնացորդը պայմաններով սահմանված նվազագույն մնացորդից փոքր լինելու դեպքում վճարվում է տոկոսագումար տարեկան 0.01% բոլոր արժույթների համար*՝ գործող 0,1%-ի փոխարեն։

* Տարեկան տոկոսային եկամտաբերություն 0,01% բոլոր արժույթների համար։
 

Փոփոխությունները կիրառվելու է մինչև 2026թ․սեպտեմբերի 30-ը ներառյալ բացված և գործող խնայողական հաշիվների նկատմամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ 2026թ․հոկտեմբերի 1-ից սկսած նոր խնայողական հաշվի բացման առաջարկը գործելու է միայն ՀՀ դրամով։
Մյուս պայմանները մնում են անփոփոխ։
Մանրամասները՝ այստեղ

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:
Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Շնորհակալություն  Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար: