03Օգս
Արագ դրամական փոխանցման համակարգերի տեղեկատվական ամփոփագրում կատարվել են փոփոխություններ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) «Արագ դրամական փոխանցման համակարգերի տեղեկատվական ամփոփագիր» (այսուհետ` Փաստաթուղթ) կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 03.08.2026թ.-ից:
Փոփոխություններ են կատարվել MoneyGram համակարգի սակագնային քաղաքականության մեջ, ՀՀ-ից դեպի` Ուկրաինա, Վրաստան, Մոլոդովա, Թուրքիա, Եգիպտոս, Ֆիլիպիններ, Հնդկաստան, Լեհաստան և Իսրայել:
Փոփոխությունները կարող եք տեսնել կայքի Պայմաններ և սակագներ բաժնում։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝
Ամերիաբանկ