You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ամերիաբանկի հաճախորդները կպարգևատրվեն` իրենց ընկերներին Ամերիա հրավիրելու համար, և կմասնակցեն խաղարկության - Նորություններ | Ամերիաբանկ
21Հլս

Ամերիաբանկի հաճախորդները կպարգևատրվեն` իրենց ընկերներին Ամերիա հրավիրելու համար, և կմասնակցեն խաղարկության

Ամերիաբանկի այն հաճախորդները, որոնք 2026 թվականի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ «Հրավիրիր ընկերոջդ» արշավի ներքո կհրավիրեն իրենց ընկերներին դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, կմասնակցեն ուղևորության խաղարկության: Միաժամանակ կատարելով 5 և ավել հաջողված հրավեր (ուղղորդում)` կստանան 5000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաջողված ուղղորդման համար: 

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • Մուտք գործել MyAmeria համակարգ
  • Հրավիրել ընկերոջը` համակարգի գլխավոր էջում առկա «Հրավիրիր ընկերոջդ, շահիր ուղևորություն» «story»-ում տեղադրված պատուհանում մուտքագրելով վերջինիս բջջային հեռախոսահամարը։
  • Ընդունել ընկերոջ հրավերը` գրանցվելով հղումով և պատվիրելով Mastercard Standard տեսակի քարտ

Ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ: