Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գործող «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար փաստաթղթում կատարվել են փոփոխություններ:
Փոփոխվել է ՌԴ ռուբլիով կանխիկ դրամի մուտքագրման սակագինը։ ՌԴ ռուբլիով հաշվեհամարին կանխիկ միջոցների մուտքագրման միջնորդավճարը դարձել է 10%:
Փաստաթղթում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 11.07.2026թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար: