01Հլս
Փոփոխություններ Ամերիաբանկի սակագներում ու պայմաններում
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ.
Փոփոխվել են ՌԴ ռուբլով կանխիկ դրամի մուտքագրման և տրամադրման սակագները։ Մասնավորապես ՌԴ ռուբլով հաշվեհամարին կանխիկ միջոցների մուտքագրման միջնորդավճարը դարձել է 5%, իսկ նշված հաշվեհամարից գումարի ելքագրման սակագինը սահմանվել է 0%։ Քարտերի սակագներում ավելացել են Mastercard World Elite տեսակի վարկային քարտը և ArCa Pension տեսակի թոշակային քարտը։ Բացի այդ, 07.07.2026թ. դրությամբ ակտիվ Mastercard Platinum և Mastercard Platinum Digital տեսակի քարտերը 07.07.2026թ.-ից կվերանվանվեն համապատասխանաբար Mastercard World և Mastercard World Digital քարտերի՝ առանց քարտերի ֆիզիկական փոխարինման կամ վերաթողարկման անհրաժեշտության։ Վերոնշյալ քարտերը կունենան նաև մի շարք արտոնություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Կատարված բոլոր փոփոխություններն ընդգծված են կանաչով և ներկայացված են վերոնշյալ հղումներով հասանելի փաստաթղթերում։
««ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար» փաստաթղթում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 03.07.2026թ.-ից, իսկ մնացած փաստաթղթերի փոփոխությունները` 07.07.2026թ.-ից, և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝
Ամերիաբանկ