01Հլս
Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտերի համար ճանապարհորդական արտոնությունները հասանելի կլինեն հատուկ պայմաններով
2026 թվականի հուլիսի 3-ից մինչև 2026թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ Ամերիաբանկի կողմից թողարկված Visa պրեմիում (Visa Platinum, Visa Signature, Visa Infinite) քարտերով տրամադրվող ճամփորդական արտոնությունները կգործեն հատուկ պայմաններով։
2026 թվականի հուլիսի 3-ից մինչև 2026թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ օդանավակայանների բիզնես սրահ հատուկ պայմաններով մուտք գործելու համար անհրաժեշտ է առաջին մուտքին նախորդող 35 օրվա ընթացքում կատարել առնվազն (միանվագ կամ հանրագումարային) 400 ԱՄՆ դոլարին համարժեք անկանխիկ վճարումներ բանկի Visa պրեմիում քարտերով։
Անվճար մուտքերի քանակն ըստ քարտատեսակների
Visa Platinum
- Business Lounge՝ 6 անվճար մուտք վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
- Business Lounge՝ 2 հյուրի անվճար մուտք (յուրաքանչյուր այցի ընթացքում 1 հյուր) վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
- Fast Track Զվարթնոց օդանավակայանում՝ 2 այց
- Fast Track International օդանավակայաններում ՝ 6 այց
- Visa Concierge ծառայություն
Visa Signature
- Business Lounge՝ 10 անվճար մուտք, վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
- Business Lounge՝ 2 անվճար մուտք վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը չկատարելու դեպքում
- Business Lounge՝ 3 հյուրի անվճար մուտք (յուրաքանչյուր այցի ընթացքում 1 հյուր) վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
- Fast Track Զվարթնոց օդանավակայանում՝ 4 այց
- Fast Track International օդանավակայաներում՝ 10 այց
- Visa Concierge ծառայություն
Visa Infinite
- Business Lounge՝ անսահմանափակ մուտք, վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
- Business Lounge՝ 4 անվճար մուտք վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը չկատարելու դեպքում
- Business Lounge՝ 8 հյուրի անվճար մուտք (յուրաքանչյուր այցի ընթացքում 2 հյուր) վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
- Fast Track Զվարթնոց օդանավակայանում՝ 6 այց և 4 հյուրի մուտք (յուրաքանչյուր այցի ընթացքում մինչև 2 հյուր)
- Անսահմանափակ Fast Track International օդանավակայաներում
- Visa Concierge ծառայություն
Անվճար մուտքերի քանակը որոշվում է ըստ քարտատեսակի և Visa-ի գործող պայմանների։
Business Lounge ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցվել այստեղ։ Իսկ Fast Track ծառայությունից օգտվելու համար գրանցվեք Visa Concierge չատբոտում։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: