You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտերի համար ճանապարհորդական արտոնությունները հասանելի կլինեն հատուկ պայմաններով - Նորություններ | Ամերիաբանկ
01Հլս

Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտերի համար ճանապարհորդական արտոնությունները հասանելի կլինեն հատուկ պայմաններով

2026 թվականի հուլիսի 3-ից մինչև 2026թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ Ամերիաբանկի կողմից թողարկված Visa պրեմիում (Visa Platinum, Visa Signature, Visa Infinite) քարտերով տրամադրվող ճամփորդական արտոնությունները կգործեն հատուկ պայմաններով։

2026 թվականի հուլիսի 3-ից մինչև 2026թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ օդանավակայանների բիզնես սրահ հատուկ պայմաններով մուտք գործելու համար անհրաժեշտ է առաջին մուտքին նախորդող 35 օրվա ընթացքում կատարել առնվազն (միանվագ կամ հանրագումարային) 400 ԱՄՆ դոլարին համարժեք անկանխիկ վճարումներ բանկի Visa պրեմիում քարտերով։

Անվճար մուտքերի քանակն ըստ քարտատեսակների

Visa Platinum

  • Business Lounge՝ 6 անվճար մուտք վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
  • Business Lounge՝ 2 հյուրի անվճար մուտք (յուրաքանչյուր այցի ընթացքում 1 հյուր) վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
  • Fast Track Զվարթնոց օդանավակայանում՝ 2 այց
  • Fast Track International օդանավակայաններում ՝ 6 այց
  • Visa Concierge ծառայություն

Visa Signature

  • Business Lounge՝ 10 անվճար մուտք, վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
  • Business Lounge՝ 2 անվճար մուտք վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը չկատարելու դեպքում
  • Business Lounge՝ 3 հյուրի անվճար մուտք (յուրաքանչյուր այցի ընթացքում 1 հյուր) վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
  • Fast Track Զվարթնոց օդանավակայանում՝ 4 այց
  • Fast Track International օդանավակայաներում՝ 10 այց
  • Visa Concierge ծառայություն

Visa Infinite

  • Business Lounge՝ անսահմանափակ մուտք, վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
  • Business Lounge՝ 4 անվճար մուտք վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը չկատարելու դեպքում
  • Business Lounge՝ 8 հյուրի անվճար մուտք (յուրաքանչյուր այցի ընթացքում 2 հյուր) վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում
  • Fast Track Զվարթնոց օդանավակայանում՝ 6 այց և 4 հյուրի մուտք (յուրաքանչյուր այցի ընթացքում մինչև 2 հյուր)
  • Անսահմանափակ Fast Track International օդանավակայաներում
  • Visa Concierge ծառայություն

Անվճար մուտքերի քանակը որոշվում է ըստ քարտատեսակի և Visa-ի գործող պայմանների։

Business Lounge ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցվել այստեղ։ Իսկ Fast Track ծառայությունից օգտվելու համար գրանցվեք Visa Concierge չատբոտում։

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: