You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Հայտարարություն «ՍՈԼԻՍ» ՓԲԸ (կառավարիչ՝ Ամբեր Կապիտալ) դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
26Մյս

Հայտարարություն «Սոլիս» ՓԲԸ (կառավարիչ՝ Ամբեր Կապիտալ) դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2026 թվականի հունիսի 4-ից մինչ 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով  տեղաբաշխել Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ին պատկանող «Սոլիս» ՓԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.

Թողարկողը

«Սոլիս» ՓԲԸ

Դասը

անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

100 ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալը

2,000,000 ԱՄՆ դոլար

Քանակը

20,000 հատ

Շրջանառության ժամկետը

48 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը

8%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

եռամսյակային

Ձեռքբերման նվազագույն քանակը

5 հատ

Տեղաբաշխողը

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Սոլիս» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 20-ի թիվ 1/219 Ա որոշմամբ:

Ներդրողները Ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը, և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.

Օնլայն՝

Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով

 

Առձեռն՝

այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ[1] և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը

Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets@ameriabank.am

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043109996301 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով  ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:

Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարականների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Ազդագիր

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

 

[1] Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ: