15Մյս
Ամերիաբանկի հաճախորդները կպարգևատրվեն` իրենց ընկերներին Ամերիա հրավիրելու համար, և կմասնակցեն խաղարկության
Ամերիաբանկի այն հաճախորդները, որոնք 2026 թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 5-ը ժամը 13:00-ն ներառյալ «Հրավիրիր ընկերոջդ» արշավի ներքո կհրավիրեն իրենց ընկերներին դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, կմասնակցեն Kanye West-ի՝ հունիսի 12-ին Թբիլիսիում կայանալիք մենահամերգի փաթեթների խաղարկությանը: Միաժամանակ կատարելով 5 և ավել հաջողված հրավեր (ուղղորդում)` կստանան 5000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաջողված ուղղորդման համար:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է`
- Մուտք գործել MyAmeria համակարգ
- Հրավիրել ընկերոջը` համակարգի գլխավոր էջում առկա «Հրավիրիր ընկերոջդ, շահիր ուղևորության փաթեթ» «story»-ում տեղադրված պատուհանում մուտքագրելով վերջինիս բջջային հեռախոսահամարը։
- Ընդունել ընկերոջ հրավերը` գրանցվելով հղումով և պատվիրելով Mastercard Standard տեսակի քարտ
Ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: