2026 թվականի մայիսի 18-ից մինչ 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊ Ընկերության անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և ծրագրային ազդագրի լրացումը գրանցվել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխանաբար 2025թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1/447 Ա և 2026թ. ապրիլի 28-ի թիվ 1/180 Ա որոշումներով:
Ներդրողները ծրագրային ազդագրի և ծրագրային ազդագրի լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը, և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043106683000 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:
Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարականների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծրագրային ազդագիր
Ծրագրային ազդագրի լրացում
Վերջնական պայմաններ
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար
[1] Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ: