01Ապր
Հայտարարություն «Ամերիաբանկ» ՓԲԸ 2-րդ սերիայի անժամկետ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պատրաստվում է թողարկել անժամկետ պարտատոմսերի 2-րդ սերիան, որոնց տեղաբաշխումը հրապարակային առաջարկի միջոցով նախատեսվում է իրականացնել 2026թ. ապրիլի 7-ից մինչև 2026թ. հուլիսի 31-ը ներառյալ:
Անժամկետ պարտատոմսերի 2-րդ սերիայի հիմնական պայմաններն են.
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի 1/28Ա որոշմամբ:
Ներդրողները անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հասանելի են հետևյալ հղմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.
[1] Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ` https://ameriabank.am/service-network:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված 1570043127224301 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:
ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am
Կայք-էջ` www.ameriabank.am