You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Հայտարարություն «Ամերիաբանկ» ՓԲԸ 2-րդ սերիայի անժամկետ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
01Ապր

Հայտարարություն «Ամերիաբանկ» ՓԲԸ 2-րդ սերիայի անժամկետ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պատրաստվում է թողարկել  անժամկետ պարտատոմսերի 2-րդ սերիան, որոնց տեղաբաշխումը հրապարակային առաջարկի միջոցով նախատեսվում է իրականացնել 2026թ. ապրիլի 7-ից մինչև 2026թ. հուլիսի 31-ը ներառյալ: 

Անժամկետ պարտատոմսերի 2-րդ սերիայի հիմնական պայմաններն են. 

Դասը

անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային

Ընդհանուր ծավալը

50,000,000 ԱՄՆ դոլար

Քանակը

5,000 հատ

Անվանական արժեքը

10,000 ԱՄՆ դոլար

Ձեռքբերման նվազագույն քանակը

5 հատ

Շրջանառության ժամկետը

անժամկետ (5-րդ տարին լրանալուց հետո Բանկի կողմից վաղաժամկետ մարման/հետգնման հնարավորությամբ)

Արժեկտրոնային տոկոսադրույքը

8%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

6 ամիս պարբերականությամբ

Տեղաբաշխողը

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի  1/28Ա որոշմամբ: 
Ներդրողները անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հասանելի են հետևյալ հղմամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.

Օնլայն՝

Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով

 

Առձեռն՝

այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ[1] և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը

Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets@ameriabank.am

[1] Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ` https://ameriabank.am/service-network:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված 1570043127224301 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:  Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:

ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am 
Կայք-էջ` www.ameriabank.am