You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot ArCa Classic քարտ` առանց սպասարկման վճարի - Նորություններ | Ամերիաբանկ
01Ապր

ArCa Classic քարտ` առանց սպասարկման վճարի

2026թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ Ամերիաբանկի հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդները կարող ենք ձեռք բերել ArCa Classic վճարային քարտ` առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է արշավի գործողության ընթացքում պատվիրել ArCa Classic քարտ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում կամ MyAmeria հավելվածի միջոցով:


Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ Ֆինանսների նախարարության և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող նախագծի շրջանակում ArCa Classic քարտերով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց կտրամադրվի կատարված վճարումների հանրագումարի 2%-ի չափով հետվճար։
Հետվճարի չափը կազմում է 2% և հաշվարկվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների դեպքում։ Մեկ գործարքի համար սահմանված է 6,000 ՀՀ դրամ՝ որպես հետվճարի առավելագույն շեմ, իսկ մեկ անձի համար հետվճարի ամսական առավելագույն շեմը սահմանված է 60,000 ՀՀ դրամ։

Հետվճար չի ձևավորվում հետևյալ դեպքերում.

  • տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ,
  • ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ,
  • բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ («Մեծահասակների համար նախատեսված բովանդակության», «Ծանոթությունների կայքերի և հարթակների», «Խաղատների և խաղային ծառայությունների», «Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակների և այլ կրիպտո ծառայությունների», «Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայությունների», «Ազարտային խաղերի», «Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների», «Հեռախոսային մարքեթինգային ծառայությունների», «Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրությունների», «Թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք» սպասարկման կետերը, բացառությամբ՝ դեղատների),
  • ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումների և գործարքների,
  • ԱՐՔԱ նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքների,
  • Գումարի վերադարձը, փոխհատուցումը և հետգանձումները: Ընդ որում, վերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի  «Մասնաճյուղեր» բաժնում:

 Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: