You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Քարտի PIN-ի սահմանում և փոփոխություն MyAmeria-ով Կանխիկացման հնարավորություն թվային քարտից - Նորություններ | Ամերիաբանկ
24Մրտ

Քարտի PIN-ի սահմանում և փոփոխություն MyAmeria-ով Կանխիկացման հնարավորություն թվային քարտից

Այսուհետ կարող եք արագ ու անվտանգ ակտիվացնել Ձեր քարտը կամ սահմանել նոր PIN MyAmeria համակարգի միջոցով ցանկացած վայրից՝ խնայելով ժամանակը և խուսափելով բանկոմատից օգտվելու անհրաժեշտությունից:

MyAmeria-ի միջոցով քարտի նոր PIN սահմանելու կամ գործող PIN-ը փոխելու համար անհրաժեշտ է․

  • MyAmeria համակարգում ընտրել քարտը,
  • Ընտրել քարտի կարգավորումները,

Ընտրել «Փոխել PIN-ը» արդեն ակտիվ քարտի համար կամ «Ստեղծել PIN կոդ» դեռևս չակտիվացված քարտի համար:

Այսուհետ սահմանելով Ձեր թվային քարտի PIN կոդը՝ կկարողանաք բանկոմատների միջոցով կանխիկացում կատարել թվային քարտից։

Թվային քարտից բանկոմատի միջոցով կանխիկացման ամբողջական պայմաններին, այդ թվում` թվային քարտով կանխիկացման սակագներին և սահմանաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ։
 

Թվային քարտերով PIN ստեղծելու և փոխելու հնարավորութունները, ինչպես նաև կիրառելի սակագները գործելու են 24.03.2026թ.-ից:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում:

 

Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: