24Մրտ
Քարտի PIN-ի սահմանում և փոփոխություն MyAmeria-ով Կանխիկացման հնարավորություն թվային քարտից
Այսուհետ կարող եք արագ ու անվտանգ ակտիվացնել Ձեր քարտը կամ սահմանել նոր PIN MyAmeria համակարգի միջոցով ցանկացած վայրից՝ խնայելով ժամանակը և խուսափելով բանկոմատից օգտվելու անհրաժեշտությունից:
MyAmeria-ի միջոցով քարտի նոր PIN սահմանելու կամ գործող PIN-ը փոխելու համար անհրաժեշտ է․
- MyAmeria համակարգում ընտրել քարտը,
- Ընտրել քարտի կարգավորումները,
Ընտրել «Փոխել PIN-ը» արդեն ակտիվ քարտի համար կամ «Ստեղծել PIN կոդ» դեռևս չակտիվացված քարտի համար:
Այսուհետ սահմանելով Ձեր թվային քարտի PIN կոդը՝ կկարողանաք բանկոմատների միջոցով կանխիկացում կատարել թվային քարտից։
Թվային քարտից բանկոմատի միջոցով կանխիկացման ամբողջական պայմաններին, այդ թվում` թվային քարտով կանխիկացման սակագներին և սահմանաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Թվային քարտերով PIN ստեղծելու և փոխելու հնարավորութունները, ինչպես նաև կիրառելի սակագները գործելու են 24.03.2026թ.-ից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: