You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Տերմինալների և դրամապանակների միջոցով գումարի մուտքագրման ծառայությունը հասանելի է - Նորություններ | Ամերիաբանկ
20Մրտ

Տերմինալների և դրամապանակների միջոցով գումարի մուտքագրման ծառայությունը հասանելի է

Հարգելի հաճախորդներ,

Ի փոփոխություն 2026թ. մարտի 18-ի Տերմինալների և դրամապանակների միջոցով գումարի մուտքագրման ծառայության դադարեցման մասին հայտարարության, սույնով տեղեկացնում ենք, որ վճարային տերմինալների և դրամապանակների միջոցով հաշվին և քարտին գումարի մուտքագրման ծառայությունը հասանելի է Թել Սել ընկերության վճարային տերմինալներով:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է․

  • Տերմինալով ընտրել հաշվի կամ քարտի համալրում
  • ⁠Մուտքագրել անհրաժեշտ տվյալները
  • ⁠⁠MyAmeria-ի միջոցով սքանավորել տերմինալի էկրանին հայտնված QR կոդը
  • ⁠⁠Սեղմել նույնականանալ կոճակը MyAmeria-ում
  • ⁠Շարունակել գումարի մուտքագրման գործընթացը


Թարմացրեք MyAmeria հավելվածը՝ ծառայությունից օգտվելու համար, իսկ եթե դեռ չունեք MyAmeria, ներբեռնեք այստեղ:

Վարկային կոդի միջոցով վարկերի մարումը բոլոր տերմինալներով հասանելի է:

 

Հեռախոսահամար`  

(+37410) 56 11 11 կամ (+37412) 561111

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: