You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ամերիաբանկի հաճախորդները կպարգևատրվեն` իրենց ընկերներին Ամերիա հրավիրելու համար, և կմասնակցեն խաղարկության - Նորություններ | Ամերիաբանկ
10Մրտ

Ամերիաբանկի հաճախորդները կպարգևատրվեն` իրենց ընկերներին Ամերիա հրավիրելու համար, և կմասնակցեն խաղարկության

10 Մրտ, 2026 | Արշավներ, Բոլորը | Return|

Ամերիաբանկի այն հաճախորդները, որոնք 2026 թվականի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ «Հրավիրիր ընկերոջդ» արշավի ներքո կհրավիրեն իրենց ընկերներին դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, կմասնակցեն Iphone 17 PRO-ի խաղարկության: Միաժամանակ կատարելով 5 և ավել հաջողված հրավեր (ուղղորդում)` կստանան 5000 ՀՀ դրամ իրենց հաշվին ամեն հաջողված ուղղորդման համար: 

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • Մուտք գործել MyAmeria համակարգ
  • Հրավիրել ընկերոջը` համակարգի գլխավոր էջում առկա «Հրավիրիր ընկերոջդ, շահիր Iphone 17 PRO» «story»-ում տեղադրված պատուհանում մուտքագրելով վերջինիս բջջային հեռախոսահամարը։

Ուղղորդողը կստանա խաղարկության պրոմո կոդ և 5000 ՀՀ դրամ իր հաշվին արշավի ավարտից հետո` մինչև 2026թ. ապրիլի 17-ը ներառյալ, արշավի պայմաններին բավարարելու դեպքում:

Ուղղորդվողը պետք է անցնի ստացված հղումով և պատվիրի Ամերիաբանկի Mastercard Standard տեսակի իր առաջին քարտը՝ դառնալով Ամերիաբանկի հաճախորդ, որից հետո մինչև 2026թ. ապրիլի 17-ը ներառյալ կստանա խաղարկության պրոմո կոդ արշավի պայմաններին բավարարելու դեպքում:

Ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: