11Փտվ
Վճարիր կոմունալները, լիցքավորիր հեռախոսահամարդ MyAmeria համակարգի միջոցով ու ստացիր գումարի վերադարձ
Հետվճար ստանալու հատուկ առաջարկը գործում է 2026թ. փետրվարի 11-ից մայիսի 11-ը ներառյալ։
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է․
- Լինել Ամերիաբանկի ոչ հաշվետեր հաճախորդ,
- Բացել ընթացիկ հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել և ակտիվացնել Visa տեսակի քարտ,
- Դառնալ MyAmeria համակարգի օգտատեր՝ ամբողջական իրավասություններով,
- Մուտք գործել MyAmeria համակարգ։
- Արշավի գործողության ընթացքում կատարել նվազագույնը 1000 ՀՀ դրամի չափով (մեկ գործարքի շրջանակում) կոմունալ վճար , ինչպես նաև հեռախոսահամարի լիցքավորում MyAmeria համակարգով։
Հետվճարը ստանալու պայմանները․
Կատարելով արշավի մասնակցության պայմանները՝ հնարավորություն կունենաս ստանալու առավելագույնը 2000 ՀՀ դրամ (առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի) հետվճար Ամերիաբանկում բացված հաշվեհամարի և/կամ Visa տեսակի քարտի միջոցով,
- 1000 դրամի վերադարձ, եթե հեռախոսիդ վճարումը կամ ցանկացած կոմունալ վճարում կատարես MyAmeria-ով
- 1000 դրամի վերադարձ, եթե MyAmeria-ում ստեղծես և կատարես պարբերական վճարում
Հետվճարները կփոխանցվեն մինչև վճարման օրվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ` պայմանով, որ վճարման պահի դրությամբ պետք է լինել գործող հաճախորդ, ունենալ Ամերիաբանկի թողարկած ակտիվ քարտ, պարբերական վճարման դեպքում՝ նաև պարբերական վճարման ակտիվ ծառայություն ու հաջողությամբ կատարված վճարում։
Ավելին՝ արշավի պայմաններում