You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Վճարիր կոմունալները, լիցքավորիր հեռախոսահամարդ MyAmeria համակարգի միջոցով ու ստացիր գումարի վերադարձ - Նորություններ | Ամերիաբանկ
11Փտվ

Վճարիր կոմունալները, լիցքավորիր հեռախոսահամարդ MyAmeria համակարգի միջոցով ու ստացիր գումարի վերադարձ

Հետվճար ստանալու հատուկ առաջարկը գործում է 2026թ. փետրվարի 11-ից մայիսի 11-ը ներառյալ։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է․

  • Լինել Ամերիաբանկի ոչ հաշվետեր հաճախորդ,
  • Բացել ընթացիկ հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել և ակտիվացնել Visa տեսակի քարտ,
  • Դառնալ MyAmeria համակարգի օգտատեր՝ ամբողջական իրավասություններով,
  • Մուտք գործել MyAmeria համակարգ։
  • Արշավի գործողության ընթացքում կատարել նվազագույնը 1000 ՀՀ դրամի չափով (մեկ գործարքի շրջանակում) կոմունալ վճար , ինչպես նաև հեռախոսահամարի լիցքավորում MyAmeria համակարգով։
     

Հետվճարը ստանալու պայմանները․

  • Կատարելով արշավի մասնակցության պայմանները՝ հնարավորություն կունենաս ստանալու առավելագույնը 2000 ՀՀ դրամ (առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի) հետվճար Ամերիաբանկում բացված հաշվեհամարի և/կամ Visa տեսակի քարտի միջոցով, ընդ որում`
  • Հետվճարները կփոխանցվեն մինչև վճարման օրվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ` պայմանով, որ վճարման պահի դրությամբ պետք է լինել գործող հաճախորդ, ունենալ Ամերիաբանկի թողարկած ակտիվ քարտ, պարբերական վճարման դեպքում՝ նաև պարբերական վճարման ակտիվ ծառայություն ու հաջողությամբ կատարված վճարում։

Ավելին՝ արշավի պայմաններում