You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Հայտարարություն «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ դրամային և դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
26Հնվ

Հայտարարություն «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ դրամային և դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2026 թվականի փետրվարի 2-ից մինչ 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով  տեղաբաշխել «Ռենշին» ՍՊ Ընկերության անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.

 

Սերիա 1

Սերիա 2

Սերիա 3

ՏԵսակը, դասը

անվանական, արժեկտրոնային, չապահովված, չերաշխավորված

Ընդհանուր ծավալը

2,300,000,000 ՀՀ դրամ

10,000,000 ԱՄՆ դոլար

10,000,000 ԱՄՆ դոլար

Քանակը

2,300 հատ

1,000 հատ

1,000 հատ

Անվանական արժեքը

1,000,000 ՀՀ դրամ

10,000 ԱՄՆ դոլար

10,000 ԱՄՆ դոլար

Ձեռքբերման նվազագույն քանակը

10 հատ

2 հատ

2 հատ

Շրջանառության ժամկետը

36 ամիս

36 ամիս

60 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը

12%

8%

8.5%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

6 ամիս

6 ամիս

6 ամիս

Տեղաբաշխողը

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ռենշին» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի թիվ 1/29 Ա որոշմամբ:

Ներդրողները ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը, և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.

Օնլայն՝

Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով

 

Առձեռն՝

այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ[1] և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը

Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets@ameriabank.am

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարներին.

  • Սերիա 1 1570043106433700
  • Սերիա 2 1570043109993201
  • Սերիա 3 1570043109993301

MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով  ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:

Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարականների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Ծրագրային ազդագիր   

 

Սերիա 1

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

 

Սերիա 2

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

 

Սերիա 3

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

 

[1] Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են այստեղ: