02Դկտ
Ագարակում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղն իր դռներն է բացել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: «Ագարակը» Ամերիաբանկի թվով 27-րդ մասնաճյուղն է և 3-րդը՝ Սյունքիում:
Բացման առթիվ «Ագարակ» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև 31.03.26թ.-ը ներառյալ:
Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`
- Հաշվի բացում ծառայությունների փաթեթով` անվճար
- Պրեմիում դասի Visa կամ Mastercard Platinum քարտ` 1 տարի առանց սպասարկման վճարի:
- 0% միջնորդավճար այլ բանկերի բանկոմատներից գումար կանխիկացնելիս
- 16% հատուկ տոկոսադրույք անգրավ վարկերի համար (սպառողական վարկ, օվերդրաֆտ, վարկային գիծ)
Փաստացի տոկոսադրույքը` 17,23-17,82%
Առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում:
- Անվճար «Ավելին» աշխատավարձային փաթեթ
Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`
- «Ստարտ» և «Պլատինում» փաթեթներ՝ առաջին տարվա սպասարկումն անվճար
- Ինտերնետ/մոբայլ բանկինգ՝ առաջին տարվա սպասարկումն անվճար
- Visa Business, MasterCard Business, Visa Platinum Business քարտ՝ առաջին տարվա սպասարկումն անվճար
- Ընկերության 2 ղեկավարի/իրական շահառուի քարտ՝ առաջին տարվա սպասարկումն անվճար
*Signature & Infinite քարտերն առաջարկում ներառված չեն:
Հարմարավետ սրահով, բարեհամբույր աշխատակազմով ու տեխնիկապես հագեցած «Ագարակ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Գ. Նժդեհի փ. 7 վարչական շենք հասցեում` երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30-17:00: