You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ արշավ Temu օնլայն հարթակում - Նորություններ | Ամերիաբանկ
29Նյմ

Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ արշավ Temu օնլայն հարթակում

2025թ․ նոյեմբերի 29-ից մինչև 2026թ. փետրվարի 20-ը ներառյալ Ամերիաբանկի Visa վճարային քարտերով Temu օնլայն հարթակում իրականացրած յուրաքանչյուր 15,000 ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթի1) և ավելի անկանխիկ վճարման դեպքում քարտապանները կստանան 1,500 ՀՀ դրամին համարժեք զեղչ։

Զեղչը ավտոմատ կերպով կիրառվում է անմիջապես գնումների պահին՝ Temu հարթակի գործող պայմանների համաձայն։

Արշավին կարող են մասնակցել․

  • Ամերիաբանկի գործող Visa քարտապանները
  • Ֆիզիկական անձինք, որոնք արշավի գործողության ընթացքում կդիմեն և կստանան Ամերիաբանկի կողմից թողարկվող Visa քարտ

Արշավին չեն մասնակցում Visa Business, Visa Platinum Business քարտերը: 

Նշենք, որ Ամերիաբանկի Visa քարտ հնարավոր է պատվիրել ինչպես օնլայն՝ հաշված րոպեների ընթացքում, այնպես էլ Ամերիաբանկի մասնաճյուղում։ Արշավի մանրամասները`   հղումով:

 

Վճարումները այլ արժույթով կատարելու դեպքում զեղչի չափը ձևավորվում է` հիմք ընդունելով գործարքի կատարման վայրում «Temu օնլայն» հարթակում կատարվող գործարքների նկատմամբ կիրառելի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ: