20Նյմ
Ինչպե՞ս կատարել առանց քարտի կանխիկացում MyAmeria-ով
MyAmeria համակարգով առանց քարտի կանխիկացում հնարավոր է իրականացնել ինչպես քարտային, այնպես էլ ընթացիկ, խնայողական հաշիվներից (ՀՀ դրամով)։
MyAmeria-ի միջոցով կանխիկացում կատարելու համար անհրաժեշտ է․
- MyAmeria համակարգում ընտրել «Կանխիկացում առանց քարտի» գործիքը
- Ընտրել ելքագրվող դրամային հաշիվը և ելքագրվող գումարի չափն ու հաստատել
- Կանխիկացման կոդի ստեղծումից հետո` 15 րոպեի ընթացքում, մոտենալ Ամերիաբանկի ցանկացած բանկոմատի
- Առանց քարտի գործարքներից ընտրել «Կանխիկացում առանց քարտի» հրահանգը և մուտքագրել կանխիկացման կոդը
«Ամերիաբանկի բանկոմատներից MyAmeria համակարգով ձևավորված կոդի միջոցով կանխիկացման» ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բանկի բանկոմատների ցանցին և բանկոմատների հասցեներին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի Բանկոմատներ և վճարային տերմինալներ էջում։
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: