You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս կատարել առանց քարտի կանխիկացում MyAmeria-ով - Նորություններ | Ամերիաբանկ
20Նյմ

Ինչպե՞ս կատարել առանց քարտի կանխիկացում MyAmeria-ով

MyAmeria համակարգով առանց քարտի կանխիկացում հնարավոր է իրականացնել ինչպես քարտային, այնպես էլ ընթացիկ, խնայողական հաշիվներից (ՀՀ դրամով)։

MyAmeria-ի միջոցով կանխիկացում կատարելու համար անհրաժեշտ է․

  • MyAmeria համակարգում ընտրել «Կանխիկացում առանց քարտի» գործիքը
  • Ընտրել ելքագրվող դրամային հաշիվը և ելքագրվող գումարի չափն ու հաստատել
  • Կանխիկացման կոդի ստեղծումից հետո` 15 րոպեի ընթացքում, մոտենալ Ամերիաբանկի ցանկացած բանկոմատի
  • Առանց քարտի գործարքներից ընտրել «Կանխիկացում առանց քարտի» հրահանգը և մուտքագրել կանխիկացման կոդը

«Ամերիաբանկի բանկոմատներից MyAmeria համակարգով ձևավորված կոդի միջոցով կանխիկացման» ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկի բանկոմատների ցանցին և բանկոմատների հասցեներին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի Բանկոմատներ և վճարային տերմինալներ էջում։
 

Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: