You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Փոփոխվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ» փաստաթղթում սահմանված որոշ սակագներ - Նորություններ | Ամերիաբանկ
19Նյմ

Փոփոխվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ» փաստաթղթում սահմանված որոշ սակագներ

Հարգելի´ հաճախորդ,
 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)  «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ» փաստաթղթում  (այսուհետ` Փաստաթուղթ) կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 09.12.2025թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա:

Մասնավորապես, փոփոխվել են Ամերիաբանկի բանկոմատներից քարտով, այդ թվում՝ Apple Pay/Google Pay վճարման եղանակներով, ինչպես նաև Ամերիաբանկի մասնաճյուղերի դրամարկղերում, այդ թվում՝ POS տերմինալներով կանխիկի տրամադրման պայմանները։
 

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ (Փաստաթղթում կատարված բոլոր փոփոխություններն ընդգծված են կանաչ գույնով)
 

Ի դեպ, հիշեցնենք, որ Դուք կարող եք օգտվել առանց քարտի անվճար կանխիկացում կատարելու հնարավորությունից (ՀՀ դրամով հաշիվների դեպքում)։
Ամերիաբանկի բանկոմատներից առանց քարտի անվճար կանխիկացում կատարելու համար MyAmeria համակարգով ստեղծեք մեկանգամյա կոդ և կանխիկացում կատարեք ինչպես քարտային, այնպես էլ ընթացիկ, խնայողական հաշիվներից։

 

«Կանխիկացում MyAmeria-ով» ծառայության մանրամասներին ու պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում:

 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: