04Նյմ
Հայտարարություն ուսանողական քարտերի առաջարկի վերաբերյալ
2025թ․ նոյեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Բանկի հաշվետեր հաճախորդը «Հրավիրիր ընկերոջդ» ուղղորդման ծրագրով կարող է իր ուսանող ընկերոջը հրավիրել հեռավար եղանակով դառնալ Բանկի հաշվետեր հաճախորդ, բացել հաշիվ, պատվիրել և ակտիվացնել Visa Classic Student տեսակի դրամային քարտ:
Արդյունքում հրավիրողը և հրավիրվողը կստանան խրախուսման վճար՝ համապատասխանաբար 2,000 ՀՀ դրամ և 3,000 ՀՀ դրամ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը ներառված չեն)։
Ուշադրություն․
1. «Հրավիրիր ընկերոջդ» ծրագրին կարող են մասնակցել.
- Հրավիրողներ՝ Ամերիաբանկի հաճախորդեր, որոնք ունեն MyAmeria հավելված
- Հրավիրվողներ՝ ուսանողներ, որոնք չեն հանդիսանում Ամերիաբանկի հաճախորդ, կամ բանկի նախկին հաշվետեր հաճախորդներ, որոնք իրենց հաշիվները (այդ թվում՝ քարտային) փակել են մինչ 2025թ․ հունիսի 1-ը։
2. Հիմնական պայմաններն են․
- Ծրագրին մասնակցում են միայն այն հրավիրվող հաճախոդրները, որոնք բանկի հաճախորդ են դարձել և իրենց դրամային Visa Classic Student տեսակի քարտը բացել են 2025թ․ նոյեմբերի 4-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։
- Հրավերը համարվում է հաջողված և խրախուսման գումարը վճարվում է երկու կողմերին այն դեպքում, երբ հրավիրվող հաճախորդը ստացել և ակտիվացրել է իր ուսանողական քարտը։
- Խրախուսման գումարները վճարվելու են յուրաքանչյուր երեքշաբթի։ Վերջին վճարումը կատարվելու է 2025թ․ դեկտեմբերի 10-ին մինչև դեկտեմբերի 9-ն ակտիվացված ուսանողական քարտերի համար։
*Բանկը խրախուսման վճարները փոխանցելու է հրավիրողին և հրավիրվողին` որպես հարկային գործակալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը պահելուց և բյուջե փոխանցելուց հետո։
*Visa Classic Student տեսակի դրամային քարտի մնացած սակագները՝ համաձայն Բանկում գործող սակագների և պայմանների:
3. Մասնակցելու պայմանները
Անհրաժեշտ է MyAmeria հավելվածի սթորի բաժնից ընտրել «Ստացիր 2,000 ՀՀ դրամ» սթորին, մուտք գործել, սեղմել էջի ներքևում տեղադրված հրավիրել կոճակը և լրացնել հրավիրվող ուսանողի հեռախոսահամարը:
Հրավիրվողը ստանում է ՍՄՍ ծանուցում, որում նշված հղմամբ անցնելով՝ լրացնում է տվյալները, դառնում է բանկի հաճախորդ և բացում է ուսանողական քարտ
Առաջարկի ընթացքում բացված ուսանողական քարտերը սպասարկվելու են բանկում մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը գործող արշավի և ուսանողական փաթեթի պայմանների համաձայն։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37410/012 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում։