You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Հայտարարություն ուսանողական քարտերի առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
04Նյմ

Հայտարարություն ուսանողական քարտերի առաջարկի վերաբերյալ

04 Նյմ, 2025 | Արշավներ, Բոլորը | Return|

2025թ․ նոյեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Բանկի հաշվետեր հաճախորդը «Հրավիրիր ընկերոջդ» ուղղորդման ծրագրով կարող է իր ուսանող ընկերոջը հրավիրել հեռավար եղանակով դառնալ Բանկի հաշվետեր հաճախորդ, բացել հաշիվ, պատվիրել և ակտիվացնել Visa Classic Student տեսակի դրամային քարտ: 

Արդյունքում հրավիրողը և հրավիրվողը կստանան խրախուսման վճար՝ համապատասխանաբար 2,000 ՀՀ դրամ և 3,000 ՀՀ դրամ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը ներառված չեն)։

Ուշադրություն․

1.    «Հրավիրիր ընկերոջդ» ծրագրին կարող են մասնակցել.

  • Հրավիրողներ՝ Ամերիաբանկի հաճախորդեր, որոնք ունեն MyAmeria հավելված
  • Հրավիրվողներ՝ ուսանողներ, որոնք չեն հանդիսանում Ամերիաբանկի հաճախորդ, կամ բանկի նախկին հաշվետեր հաճախորդներ, որոնք իրենց հաշիվները (այդ թվում՝ քարտային) փակել են մինչ 2025թ․ հունիսի 1-ը։

2.    Հիմնական պայմաններն են․

  • Ծրագրին մասնակցում են միայն այն հրավիրվող հաճախոդրները, որոնք բանկի հաճախորդ են դարձել և իրենց դրամային Visa Classic Student տեսակի քարտը բացել են 2025թ․ նոյեմբերի 4-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։
  • Հրավերը համարվում է հաջողված և խրախուսման գումարը վճարվում է երկու կողմերին այն դեպքում, երբ հրավիրվող հաճախորդը ստացել և ակտիվացրել է իր ուսանողական քարտը։
  • Խրախուսման գումարները վճարվելու են յուրաքանչյուր երեքշաբթի։ Վերջին վճարումը կատարվելու է 2025թ․ դեկտեմբերի 10-ին մինչև դեկտեմբերի 9-ն ակտիվացված ուսանողական քարտերի համար։


*Բանկը խրախուսման վճարները փոխանցելու է հրավիրողին և հրավիրվողին` որպես հարկային գործակալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը պահելուց և բյուջե փոխանցելուց հետո։ 
*Visa Classic Student տեսակի դրամային քարտի մնացած սակագները՝ համաձայն Բանկում գործող սակագների և պայմանների:

3.    Մասնակցելու պայմանները

Անհրաժեշտ է MyAmeria հավելվածի սթորի բաժնից ընտրել «Ստացիր 2,000 ՀՀ դրամ» սթորին, մուտք գործել, սեղմել էջի ներքևում տեղադրված հրավիրել կոճակը և լրացնել հրավիրվող ուսանողի հեռախոսահամարը:
Հրավիրվողը ստանում է ՍՄՍ ծանուցում, որում նշված հղմամբ անցնելով՝ լրացնում է տվյալները, դառնում է բանկի հաճախորդ և բացում է ուսանողական քարտ

Առաջարկի ընթացքում բացված ուսանողական քարտերը սպասարկվելու են բանկում մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը գործող արշավի և ուսանողական փաթեթի պայմանների համաձայն։ 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37410/012 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում։