03Նյմ
Անդամակցություն ՍՏԱԿ դրամական փոխանցումների հայաստանյան միասնական համակարգին 
 
            
    Ամերիաբանկն  իր հաճախորդների համար ստեղծել է հնարավորություն՝ իրականացնելու Մանիգրամ արագ դրամական փոխանցումներ  ՍՏԱԿ համակարգի միջոցով` ՀՀ-ից դեպի արտերկիր և հակառակ ուղղություններով:
Համակարգի միջոցով Մանիգրամ փոխանցումները հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղից (Վազգեն Սարգսյան 2):
Փոխանցումներ կարող են իրականացնել և´ հաշվետեր, և´ ոչ հաշվետեր հաճախորդները` ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ստացողի համար փոխանցումները հասանելի են փոխանցման պահից տասը րոպեի ընթացքում:
Փոխանցումներն անհասցե են, նշվում է միայն ստացողի երկիրը և անունը, ազգանունը և հայրանունը:
Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է մոտենալ մասնաճյուղ, տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ, տրամադրել ստացողի անունը, ազգանունը և հայրանունը ինչպես նաև փոխանցման ենթակա երկիրը:
Ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: