Ամերիաբանկն իր հաճախորդների համար ստեղծել է հնարավորություն՝ իրականացնելու Մանիգրամ արագ դրամական փոխանցումներ ՍՏԱԿ համակարգի միջոցով` ՀՀ-ից դեպի արտերկիր և հակառակ ուղղություններով:
Համակարգի միջոցով Մանիգրամ փոխանցումները հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի «Կամար» (Վազգեն Սարգսյան 2), «Մոսկովյան» (Մաշտոցի պող. 48, 2/1 տարածք), «Ավան» ( Խուդյակով 175/1), «Կոմիտաս» (Կոմիտաս 12, շ. 1021), «Մալաթիա» (Զ. Անդրանիկի փող. 40/4), «Զեյթուն» (Հ. Ներսիսյան փ. 1 շենք, 127), Սայաթ-Նովա (Սայաթ-Նովա 8 շենք, 47 տարածք), «Կումայրի»` (ք. Գյումրի, Աբովյան 248/7), «Աջափնյակ» (Մազմանյան 1, Գարաժ մաստերս մոլ), «Դավթաշեն» (Դավթաշեն 3-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 25/5 շենք, «Երևան Սիթի» առևտրի կենտրոն) «Ագարակ» (ք. Ագարակ, Գ. Նժդեհի փողոց 7 վարչ. շենք), «Շենգավիթ» (Բագրատունյաց 18 շենք, 112 տարածք), «Դալմա» (Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն), «Արշակունյաց» (Արշակունյաց 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ), «Երիտասարդական» (Իսահակյան 22/8), «Ջերմուկ» (ք. Ջերմուկ, Շահումյան 14/3), «Վանաձոր» (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 65), «Էրեբունի» (Էրեբունի փ. 17/1), «Մաշտոց» (Մաշտոցի պող. 20/4, Անցում N1), «Դիլիջան» (ք. Դիլիջան, Մյասնիկյան 66), «Նոր Նորք» (Գայի պողոտա 16, «Մեգամոլ» առևտրի կենտրոն), «Էջմիածին» (ք. Վաղարշապատ, Մաշտոցի 69/51), «Քաջարան» (ք. Քաջարան, Լեռնագործների 16/31), «Կապան» (ք. Կապան, Շահումյան փող. թիվ 1 շենք), «Քոչար» (Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրի կենտրոն), «Աբովյան» (ք. Աբովյան, Սահմանադրության հրապ. 7/2), «Հրազդան» (ք. Հրազդան, Միկրոշրջան, Զ. Անդրանիկի 139, 139/3, 139/4), «Արտաշատ Պլազա» (ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փ, 107) և «Հոմպլեքս» (Կոտայք, համայնք Նաիրի, գյուղ Պռոշյան, Գ. Չաուշի խճուղի 1/48)մասնաճյուղերից:
Փոխանցումներ կարող են իրականացնել և´ հաշվետեր, և´ ոչ հաշվետեր հաճախորդները` ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ստացողի համար փոխանցումները հասանելի են փոխանցման պահից տասը րոպեի ընթացքում:
Փոխանցումներն անհասցե են, նշվում է միայն ստացողի երկիրը և անունը, ազգանունը և հայրանունը:
Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է մոտենալ մասնաճյուղ, տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ, տրամադրել ստացողի անունը, ազգանունը և հայրանունը ինչպես նաև փոխանցման ենթակա երկիրը:
Ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: