Ամերիաբանկի նոր հաճախորդները կարող են ստանալ 4000 ֏ բոնուս Eventhub-ից իրենց առաջին քարտը պատվիրելիս - Նորություններ | Ամերիաբանկ
30Մյս

Ամերիաբանկի նոր հաճախորդները կարող են ստանալ 4000 ֏ բոնուս Eventhub-ից իրենց առաջին քարտը պատվիրելիս

Eventhub-ի բոլոր այն այցելուները, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ eventhub.am-ում առկա հատուկ հղումով և կպատվիրեն Mastercard տեսակի քարտ, կստանան 4000 ֏` զեղչի և բոնուսի տեսքով:

Համապատասխան հղումով հաճախորդ դառնալուց հետո Ամերիաբանկի հաճախորդները կստանան 2000 ֏ զեղչի պրոմո կոդ իրենց էլ. հասցեներին: Մուտքագրելով պրոմո կոդը Eventhub-ից ցանկացած տոմս գնելիս` կստանան 2000 ֏ զեղչն անմիջապես: Իսկ մինչև քարտը պատվիրելու օրվան հաջորդող ամսվա 19-ը կստանան նաև 2000 ֏ բոնուս Ամերիաբանկի իրենց Mastercard-ին:

Զեղչի պրոմո կոդը կուղարկվի հաճախորդ դառնալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Առաջարկը գործում է մինչև 31.08.25թ.

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մինչև արշավի ավարտն ու ավարտից հետո առնվազն 15 աշխատանքային օր լինել Ամերիաբանկի հաճախորդ:

Ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:



Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: