Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելով իր հաճախորդներին։ Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղն իր դռներն է բացել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Մազմանյան 1 հասցեում (Գարաժ Մաստերս Մոլի տարածքում): «Աջափնյակ»-ն Ամերիաբանկի թվով 26-րդ մասնաճյուղն է: Մասնաճյուղը գործում է ապրիլի 15-ից և սպասում է բոլորին երկուշաբթիից կիրակի` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը ներառյալ: