Փոփոխություն օդանավակայանների բիզնես սրահներ անվճար մուտքի պայմաններում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
28Փտվ

Փոփոխություն օդանավակայանների բիզնես սրահներ անվճար մուտքի պայմաններում

Սույն թվականի Մարտի 4-ից սկսած Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապանները օդանավակայանների բիզնես սրահներ անվճար մուտք գործելու իրենց արտոնությունից կարող են օգտվել փոփոխված պայմանով:

Եթե նախկինում անսահմանափակ մուտքի հնարավորությունը գործում էր նախորդող 12 ամիսների ընթացքում նշված քարտերով առնվազն $400-ի անկանխիկ վճարում կատարելու դեպքում, ապա այժմ առնվազն $400-ի անկանխիկ վճարումն անհրաժեշտ է կատարել նախորդող 35 օրերի ընթացքում: Այլ դեպքերում Visa Infinite քարտապանները կունենան 6, Visa Signature քարտապանները` 4, իսկ Visa Platinum քարտապանները` 1 անվճար մուտքի հնարավորություն:

Հիշեցնենք, որ արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ  է ներբեռնել Visa Airport Companion հավելվածը, ընտրել բիզնես սրահն ու ստանալ մուտքի QR-ը:

Առաջարկը գործում է մինչև 31.12.25թ.
Ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:
Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: