Հայտարարություն «Վիվա Արմենիա» Փբը դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
05Փտվ

Հայտարարություն «Վիվա Արմենիա» ՓԲԸ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2025 թվականի փետրվարի 12-ից մինչ 2025 թվականի հունիսի 23-ը ներառյալ  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով  տեղաբաշխել «Վիվա Արմենիա» ՓԲ Ընկերության անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.

 ԴԱՍԸ

անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

80,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

800,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

36 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

7.65 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ


«Վիվա Արմենիա» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. հունվարի 22-ի թիվ 1/17 Ա որոշմամբ:

Ներդրողները Ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.
 

Օնլայն՝

Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով

Առձեռն՝

այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ[1] և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը

Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets@ameriabank.am

CBAnet հասցեին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets Ameriabank/AMERIA/CBANet@CBANet


Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043109811401 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով  ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:

Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարականների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ազդագիր  

Ազդագրի լրացում

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար
 

[1] Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ` https://ameriabank.am/service-network: