Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 23․5 մլրդ դրամի հարկ: Հավելենք, որ ՊԵԿ-ի կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ամերիաբանկը պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։