18Դկտ
Ամերիաբանկ ՓԲԸ Ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններ
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող «Ամերիաբանկ ՓԲԸ Ինտերնետ էքվայրինգ ծառայության պայմաններ» փաստաթղթում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կարող եք տեսնել ստորև հղումով տեղադրված փաստաթղթում: Փոփոխություններն ընդգծված են կանաչ գույնով․
Փաստաթղթում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 24/12/2024թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 10/12 561111, +374 44 890000 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ