2024 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում ժամանակահատվածը կարող է երկարացվել ևս 1.5 ամսով) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության անվանական ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.
«ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. նոյեմբերի 06-ի թիվ N 1/422Ա որոշմամբ:
Ներդրողները ծրագրային ազդագրի, դրա լրացման և թողարկման վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043105772500 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:
Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարականների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծրագրային ազդագիր
Ազդագրի լրացում
Թողարկման վերջնական պայմաններ
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար
[1] Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ` https://ameriabank.am/service-network: