Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ ներքոնշյալ հրապարակային փաստաթղթերով սահմանված որոշ սակագներ և դրույթներ. - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Սպտ

Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ ներքոնշյալ հրապարակային փաստաթղթերով սահմանված որոշ սակագներ և դրույթներ.

Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) հետևյալ հրապարակային փաստաթղթերով (այսուհետ միասին` Փաստաթղթեր) սահմանված որոշ սակագներ և դրույթներ փոփոխվել են.

Վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում կատարված բոլոր փոփոխությունները ընդգծված են կանաչ գույնով:
Խնդրում ենք առանձնակի ուշադրություն դարձնել քարտով կատարված գործարքների մասին ծանուցումների ստացման նոր եղանակին և դրան առնչվող սակագնի փոփոխությանը: 

Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնում 04/10/2024թ.-ից և տարածվում են ինչպես նոր հաճախորդների հետ ապագայում ծագող, այնպես էլ Բանկի և գործող հաճախորդների միջև արդեն իսկ ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:
««ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար» փաստաթղթի Փոխանցումներ բաժնի 2.3.2 կետում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 01.11.2024թ.-ից և տարածվում են ինչպես նոր հաճախորդների հետ ապագայում ծագող, այնպես էլ Բանկի և գործող հաճախորդների միջև արդեն իսկ ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Հեռախոսահամարով MyAmeria համակարգի միջոցով ակնթարթային փոխանցման  և ՍՏԱԿ համակարգի միջոցով արագ դրամական փոխանցումների սակագները կիրառելի կլինեն ծառայությունները հասանելի լինելուն պես, ինչի վերաբերյալ կտեղադրվեն  հայտարարություններ Բանկի պաշտոնական կայքում։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր» բաժնում: 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝
Ամերիաբանկ