Փոփոխության են ենթարկվել «MyAmeria համակարգում ՀՀ այլ բանկերի վճարային քարտեր կցելու և կցված քարտերի օգտագործման պայմաններն ու սակագները» - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Օգս

Փոփոխության են ենթարկվել «MyAmeria համակարգում ՀՀ այլ բանկերի վճարային քարտեր կցելու և կցված քարտերի օգտագործման պայմաններն ու սակագները»

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից  (այսուհետ` Բանկ) MyAmeria համակարգում ՀՀ այլ բանկերի վճարային քարտեր կցելու և կցված քարտերի օգտագործման պայմաններում և սակագներում /այսուհետ` Պայմաններ/ կատարվել են փոփոխություններ:

Հիմնական փոփոխությունները ներառում են՝ 

•    MyAmeria համակարգում կցված վճարային քարտի մնացորդի մասին տեղեկատվության հասանելի դառնալու ֆունկցիայի` Պայմանների փոփոխության ուժի մեջ մտնելուն հաջորդող մոտակա ժամկետի ներդրմամբ պայմանավորված` Պայմաններում ավելացվել է դրույթ, համաձայն որի՝ Դուք տեղեկացված եք, որ հավելվածին կցված ՀՀ այլ բանկերի բանկային քարտի մնացորդի մասին տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ տվյալ քարտային հաշիվը չսպասարկող բանկին, այս դեպքում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին: MyAmeria համակարգում կցված վճարային քարտը նախքան Պայմանների փոփոխության ուժի մեջ մտնելը չապակցելու դեպքում փոփոխությունը Ձեր կողմից համարվում է ընդունված։
•    Այսուհետ MyAmeria համակարգում կցված քարտով հասանելի  գործարքների տեսակները հրապարակվելու են Բանկի պաշտոնական կայքում:

Կատարված մյուս փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել ստորև հղմամբ տեղադրված փաստաթղթում.

•    MyAmeria համակարգում ՀՀ այլ բանկերի վճարային քարտեր կցելու և կցված քարտերի օգտագործման պայմաններ և սակագներ
Պայմաններում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 20/08/2024թ.-ից։


Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր» բաժնում: 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ