Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից (այսուհետ` Բանկ) MyAmeria համակարգում ՀՀ այլ բանկերի վճարային քարտեր կցելու և կցված քարտերի օգտագործման պայմաններում և սակագներում /այսուհետ` Պայմաններ/ կատարվել են փոփոխություններ:
Հիմնական փոփոխությունները ներառում են՝ • MyAmeria համակարգում կցված վճարային քարտի մնացորդի մասին տեղեկատվության հասանելի դառնալու ֆունկցիայի` Պայմանների փոփոխության ուժի մեջ մտնելուն հաջորդող մոտակա ժամկետի ներդրմամբ պայմանավորված` Պայմաններում ավելացվել է դրույթ, համաձայն որի՝ Դուք տեղեկացված եք, որ հավելվածին կցված ՀՀ այլ բանկերի բանկային քարտի մնացորդի մասին տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ տվյալ քարտային հաշիվը չսպասարկող բանկին, այս դեպքում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին: MyAmeria համակարգում կցված վճարային քարտը նախքան Պայմանների փոփոխության ուժի մեջ մտնելը չապակցելու դեպքում փոփոխությունը Ձեր կողմից համարվում է ընդունված։ • Այսուհետ MyAmeria համակարգում կցված քարտով հասանելի գործարքների տեսակները հրապարակվելու են Բանկի պաշտոնական կայքում: Կատարված մյուս փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել ստորև հղմամբ տեղադրված փաստաթղթում. • MyAmeria համակարգում ՀՀ այլ բանկերի վճարային քարտեր կցելու և կցված քարտերի օգտագործման պայմաններ և սակագներ Պայմաններում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 20/08/2024թ.-ից։ Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր» բաժնում: Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Հարգանքով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ